Այսօր: Երեքշաբթի, 19 Մարտի 2019թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.03.19 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ համաքաղաքացիներ

“Մաքուր Հայաստան” ծրագրի շրջանակներում 2019թ. մարտի 23-ին անց է կացվելու համապետական շաբաթօրյակ: Ակնկալում ենք մեր համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին՝ կոչ անելով բոլորին մաքրել իրենց շենքերի, առանձնատների բակերը և հարակից տարածքները:

Շաբաթօրյակի ընթացքում աշխատանքներ են կատարվելու նաև քաղաքային գերեզմանատանը: Խնդրվում է առաջացած աղբը թողնել գերեզմանատան հարակից ճանապարհների կողային հատվածներում: Համայնքապետարանը կկազմակերպի աղբի տեղափոխման աշխատանքները:

07.03.19 ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թանկագի՛ն մայրեր, քույրեր, սիրելի՛ կանայք և աղջիկներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ գարնանային  այս հրաշալի տոների՝ Մարտի 8-ի և Մարտի 8-ով սկսվող կանանց միամսակի առթիվ։ Ցանկանում եմ քաջ առողջություն, հաջողություն, հարատև սեր և ընտանեկան ջերմություն, կանացի հավերժ հմայք և երիտասարդություն։  

Միշտ մնացեք գեղեցիկ, հմայիչ, խորհրդավոր, սիրված ու գնահատված։  

Թո՛ղ ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը: Թո՛ղ որ երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում և ի կատար ածվեն ձեր բոլորի ամենանվիրական երազանքները։

25.02.19 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ սպիտակցիներ

2019թ․ փետրվարի 28-ին ժամը 15։00-ին Սպիտակի երաժշտական դպրոցում տեղի կունենա համայնքի ավագանու ընդլայնված նիստ, որի ժամանակ համայնքի ղեկավարը կներկայացնի հաշվետվություն Սպիտակ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2018 թվականի հաշվետու տարում 2017-2021 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ։

Բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում ենք մասնակցելու։

21.02.19 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ սպիտակցիներ 2019թ․ փետրվարի 28-ին ժամը 15։00-ին Սպիտակի երաժշտական դպրոցում տեղի կունենա համայնքի ավագանու ընդլայնված նիստ հետևյալ օրակարգով 1. Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 90-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 2. Սպիտակ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2018 թվականի հաշվետու տարում 2017-2021 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները  հաստատելու մասին 3. Սպիտակ համայնքի Առափնյա թաղամասի ճանապարհի անձրևաջրատար առվի կառուցման, Պանրագործների թաղամասի անձրևաջրատար առվի կառուցման, փողոցի մայթեզրի եզրաքարերի ուղղման, մայթերի ասֆալտապատման և Տաշիր, Էստոնական, ՈՒզբեկական, Բանավան թաղամասերի ... Մանրամասն
20.02.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԱՅՄՈՆ ԲՐԱՄԵՐԻՆ
Այսօր առավոտյան համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն իր աշխատասենյակում ընդունեց Աշդենի համայնքների ծրագրերի ղեկավար Սայմոն Բրամերին, “Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում” (ՎԱԷՀՔ) ծրագրի ղեկավար  Սերգեյ Արզումանյանին։  Հանդիպմանը ներկա էին աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արման Ավետիսյանը։ Ծավալված ջերմ և անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացքը, ծրագրին վերաբերվող հարցեր։ Հանդիպման ավարտին հյուրերը Ա․ Ավետիսյանի ուղեկցությամբ եղան թիվ 2 ՆՈՒՀ-ում, որտեղ տեղադրված են 210 LED լամպեր, ... Մանրամասն
19.02.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Այսօր լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը։ Ողջ հանրապետությունում կազմակերպված տոնական միջոցառումներից անմասն չմնաց նաև Սպիտակը։ “ Սպիտակի քաղաքային գրադարան” ՀՈԱԿ-ի տնօրենի 2018թ. հաշվետվություն ից  առաջ քաղաքային գրադարանում կազմակերպված գեղեցիկ միջոցառման ժամանակ գրադարանի ընթերցողներն ասմունքեցին մեծն Թումանյանի ստեղծագործություններից, որոնց միացան Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի 3բ /դասվար՝ Վերգինե Սահակյան/ և 4բ /դասվար՝ Գոհար Ղազարյան/ դասարանի աշակերտները։ Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ... Մանրամասն
19.02.19 ՍՊԻՏԱԿԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆ ԴՍԵՂՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի հովանավորությամբ Սպիտակի մշակույթի տան “Հեքիաթների աշխարհ” թատերական ստուդիայի /գեղ․ ղեկավար Արմինե Մելքոնյան/ սաներն այսօր Դսեղում մասնակցեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ “Բարեկենդանը” կենդանի ներկայացումը գրավել էր ներկաների ուշադրությունը։ Բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքով մեր տաղանդավոր համաքաղաքացիները ներկայացումը խաղացել են երեք անգամ՝ փոխանցելով հանդիսատեսին նույն ոգևորությունը՝ ամեն անգամ  արժանանալով ամենաբուռն ծափահարություններին և գովասանքի խոսքերին։

Թատերական խմբակը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տնից ստացել է համագործակցության հրավեր։

19.02.19 “ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ” ՀՈԱԿ-Ի 2018Թ-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Տարեվերջը կատարած աշխատանքներն ամփոփելու և գնահատելու, հանձնառության ու պարտավորությունների իրականացումը նշանավորելու և գնահատելու ժամանակահատված է: 2018թ. “Սպիտակի քաղաքային գրադարան” ՀՈԱԿ-ի համար հետաքրքիր, հագեցած աշխատանքային տարի էր, նաև ծանրաբեռնված` վերանորոգման պատճառով:  Ամփոփենք վերլուծելով, թե արդյոք գրադարանը կատարել է այնպիսի աշխատանք, որով նպաստել է գրադարանի առջև դրված խնդիրների լուծմանը կամ դրանց իրականացման ճանապարհին կազմակերպվել է այնպիսի աշխատանքներ, որոնցով բավարարվել է ընթերցողների տեղեկատվական, մշակութային և ազատ ժամանցի պահանջարկը, արձագանքվել է սոցիալական և տեղական պահանջմունքների փոփոխություններին, թե ոչ: Քաղաքում գործում է ընդամենը 1 գրադարան` ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7

(0255) 22500

municipalityspitak@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner