Այսօր: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.10.20 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով. 1. Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումը ընդունելու մասին 2. Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին 3. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին 4. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 5. «Սպիտակի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ... Մանրամասն
07.10.20 14.10.2020Թ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 15:00-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ՝  հետևյալ օրակարգով. 1. Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումը ընդունելու մասին/Զեկուցող՝ Հ. Միրզոյան/2. Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին/Զեկուցող՝ Հ. Միրզոյան/3. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/4. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման ... Մանրամասն
05.10.20 ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՈՍՔՆ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Սիրելի՛ ուսուցիչներՉնայած հայրենիքում տիրող իրավիճակին՝ այսօր անհնար է չարտահայտել պատկառանքի և երախտագիտության խոսքեր՝ ուղղված ձեզ:Տարիներ շարունակ դուք կրթում ու դաստիարակում եք մեր սերունդներին, անմնացորդ նվիրումով և տքնաջան աշխատանքով՝ իրականացնում ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն։Եվ այսօր յուրաքանչյուրս պետք է առավել կարևորենք ուսուցչի առանձնահատուկ դերակատարությունը, քանզի հենց ուսուցիչն է, որ հոգատար վերաբերմունքով և իր սեփական կենսափորձով կերտում է հայրենիքի ապագա մարդ-քաղաքացուն, կրթում է հայրենիքի ապագա զինվորին ու հերոսին։ Ուսուցիչն է, որ սերունդների մեջ սերմանում է հայեցի կրթություն, սեր առ հայրենիք, լուսավորում է նրանց ճանապարհն ու ուղղորդում կյանքի ճիշտ ուղով։ Նրանց շնորհիվ ... Մանրամասն
03.10.20 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի' համաքաղաքացիներՌազմական դրության իրավական ռեժիմի շրջանականերում Արցախին տրամադրվող սոցիալական և նյութական աջակցության հետ կապված հարցերի համակարգման գործընթացի կենտրոնացված և համակարգված լինելու նպատակով` հորդորում ենք չձեռնարկել և չիրականացնել սննդի, դեղորայքի և այլ պարագաների հավաքագրման նախաձեռնություններ: Քաղաքացիների կողմից Արցախի կարիքների համար տրամադրված աջակցությունը ՀՀ-ում հավաքագրվում է բացառապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Հետևաբար ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների և համայանքապետարանների միջոցով:Տեղեկացնում ենք նաև, որ ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով` բացառությամբ Պաշտպանության նախարարության առնչվող հարցերի, ... Մանրամասն
21.09.20 ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ 29 ՏԱՐԵԿԱՆ Է

Այսօր Սպիտակի քաղաքային զբոսայգում Սպիտակի մշակույթի տան սաների մասնակցությամբ՝ տեղի ունեցավ տոնական փոքր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին...

21.09.20 ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս օրը հայ ժողովրդի պատմական կարևորագույն օրերից է, որն իր հերոսական ոգով և պայքարի հաստատակամությամբ՝ կերտել է հայը։ 29 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը միասնաբար ու գիտակցված ընտրություն արեց՝ հանուն ինքնիշխանության ու անկախության։ Եվ այսօր յուրաքանչյուրս պետք է գիտակցենք անկախության ձեռքբերման գինը և անենք հնարավորը՝ մեծ պատասխանատվությամբ ու արժանապատիվ կեցվածքով այն պահպանելու համար, քանզի հայ ժողովուրդը դեռևս շարունակում է պայքարել իր ինքնությանը սպառնացող մարտահրավերների և փորձությունների դեմ։ Մենք պետք է հաղթանակի հավատքով, արարելու ոգով, մեծ նվիրումով ու միասնականությամբ ... Մանրամասն
16.09.20 ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՍՊԻՏԱԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Սեպտեմբերի 12-ին «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Սպիտակի ուսումնական հաստատությունների, մշակութային կենտրոնների, հասարակական և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որին ներկա էր Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը։ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ողջունելով Սպիտակում երիտասարդական ոլորտի դերակատարներին, ներկայացրեց «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հիմնման նախապատմությունը, առաքելությունը, գործունեության հիմնական տեսակները, կենտրոնի ծառայություններն ու ռեսուրսները, որոնք հասանելի կլինեն Սպիտակի ... Մանրամասն
13.09.20 ԱՅՍՕՐ ՍՊԻՏԱԿԻ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՍԱՄԱՐԱՅԻ ՏՈՆՆ Է
Տոնի կապակցությամբ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.     Հարգարժան Ելենա Լապուշկինա Այսօր ինձ համար մեծ պատիվ է՝ Սպիտակ քաղաքի բնակչության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ, Ձեր կոլեկտիվին և բոլոր սամարացիներին՝ քաղաքի օրվա առթիվ: Սպիտակ համայնքը և մենք մեծապես կարևորում ենք մեր երկկողմ համագործակցությունը և ջերմ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և վստահության վրա: Մեզ համար մեծ պատիվ է ունենալ կառուցողական հարաբերություններ Սամարայի շրջանի ադմինիստրացիայի հետ, և համոզված եմ, որ մեր հարաբերությունները կայուն զարգացում կունենան՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների։ Եվս մեկ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Սպիտակ համայնքի ավագանու նիստ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական 14.08.2020թ. նիս
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7

(0255) 22500

municipalityspitak@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner