Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արմեն Պողոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/03/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/07/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2019թ. հունիս-հուլիս ամիսներին մեկնարկում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը:
Մրցույթն անցկացվելու է 3 փուլերով՝տարածաշրջանային, մարզային, հանրապետական:
Սպիտակի տարածաշրջանում մրցույթի 1-ին փուլը անցկացվելու է մայիսի 25-ից մինչև հունիսի 12-ը: Մրցույթի 1-ին փուլին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն, յուրաքանչյուր ընտանիքի թիմ բաղկացած է 3 անձից` հայրը, մայրը, երեխան /անկախ սեռից/:


Մրցույթն անցկացվելու է 4 տարիքային խմբերում.
1. 2011թ.-ից մինչև 2013թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
2. 2008թ.-ից մինչև 2010թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
3. 2005թ.-ից մինչև 2007թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
4. 2002թ.-ից մինչև 2004թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ
Հաշմանդամություն ունեցող անձանց /հայրը կամ մայրը սայլակով/ընտանիքներում երեխայի տարիքային խումբն է՝ 2006թ.-ից մինչև 2013 թվականը ծնվածները:
Մրցութային մարզաձևերը յուրաքանչյուր տարիքային խմբի համար
1.Խաղային փոխանցավազք 30մ
2.Վարժություն բասկետբոլի գնդակով
3. Խաղային փոխանցավազք թենիսի գնդակով
4.Թենիսի գնդակի նետում
5.Հեռացատկ տեղից
6.Խաղային փոխանցումավազք 80մ /30մ+30մ+20մ/

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՁևԵՐԸ ՍԱՅԼԱԿՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. Խաղային փոխանցավազք 30մ
2. Վարժություն բասկետբոլի գնդակով
3. Խաղային փոխանցավազք թենիսի գնդակով
4. Խաղային փոխանցումավազք 80մ /30մ+30մ+20մ/
5. Օղակներով նետումներ նշանակետին
6. Հավաքիր «ՀԱՂԹԱՆԱԿ» բառը
Մասնակցել ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել մինչև ս/թ. մայիսի 20-ը՝ Սպիտակի համայնքապետարանի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժին:
Տարածաշրջանային փուլի մրցանակակիր ընտանիքները կպարգևատրվեն մրցանակներով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Սպիտակի համայնքապետարանի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժին կամ զանգահարել
0255 2 25 00 հեռախոսահամարով:

Բոլորը
Ավագանու նիստ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 17.09.2018թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7

(0255) 22500

municipalityspitak@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner